Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտում օգտակար հանածոների հետազոտման կամ արդյունահանման համար հայտեր ներկայացնելիս պարտադիր կդառնա Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, իսկ մաքսային հսկողության գոտում՝ նաև մաքսային մարմնի համաձայնությունը։ Այս մասին սեպտեմբերի 2-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքների քննարկման ժամանակ, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը։
«Կառավարությունը 8 ամսվա ընթացքում կընդունի ենթաօրենսդրական ակտեր, իսկ գործող ընկերությունները GPS-ի պահանջներին լիովին համապատասխանեցնելու համար ընդհանուր առմամբ կունենան 90 օր», - ասել է փոխնախարարը։
Մի քանի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական արձագանքը։




























