ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կազմել է 382.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.17 դրամ (նվազել է 3.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.75 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-443.5 դրամով, վաճառվում է 448–453 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.72 դրամով, վաճառվում է 4.82-4.95 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.68–4.70 դրամով, վաճառվում է 4.77 դրամով:




























