Հայաստանի Կադաստրի պետական կոմիտեն կսկսի անշարժ գույքի հին թղթային փաստաթղթերի թվայնացումը։ Այս մասին սեպտեմբերի 2-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է Կոմիտեի նախագահ Արնակ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր նոր փաստաթղթերն արդեն տրվում են էլեկտրոնային ձևաչափով
։ Դրանք ունեն եզակի կոդ՝ կադաստրի տվյալների բազայի միջոցով մուտք գործելու համար։ «Այժմ նույն համակարգը կկիրառվի նաև հին թղթերի համար։ Դրանց թվում են նաև այն փաստաթղթերը, որոնք տրվել են դեռևս խորհրդային շրջանում», - նշել է Ավետիսյանը։
Մի քանի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։



























