Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է համախմբվենք, մեր ապագա հաղթանակները կախված են մեր միասնությունից։ Սեպտեմբերի 2-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վանահայր Անդրեաս Թավադյանը։

Նա նշել է, որ Արցախի անկախությունը թղթի վրա չի ծնվել, այն նվաճվել է արյունով։

«Մեր եղբայրներն իրենց կյանքը տվեցին ոչ թե մահվան համար, այլ հանուն կյանքի։ Այսօր Արցախի հողը թշնամու ձեռքում է, բայց Արցախի ոգին ապրում է։ Արցախը սոսկ աշխարհագրություն չէ, այն հավատքի, հայրենասիրության և արդարության խորհրդանիշ է։

Եթե մենք հիշում ենք մեր նահատակներին, ապրում և կամենում ենք, ապա Արցախը չի կարող կործանվել։ Մենք չպետք է կորցնենք հույսը, և դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև մեր ապագա սերունդների համար։

«Ես կոչ եմ անում ձեզ աղոթել զոհվածների հոգիների հանգստության, վիրավորների առողջության, մեր գերիների ազատության և Արցախ մեր ժողովրդի վերադարձի համար», - հավելել է Թավադյանը։