Սոչիում` Կրասնայա Պոլյանայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ, «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը լրացում են ստորագրել ադրբեջանական բնական գազի գնման-վաճառքի հարցով:
Ըստ փաստաթղթի, 2012թ. Ադրբեջանից գնվող գազի ծավալները 1,5 մլրդ խմ-ից աճելու է մինչեւ 3 մլրդ խմ, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական գազի ծավալների ավելացման վերաբերյալ «Գազպրոմն» ու SOCAR-ը պայմանավորվել էին դեռ մեկ ամիս առաջ:
Ընկերությունները գազի գնման պայմանագիր ստորագրել էին 2009թ. հոկտեմբերի 14-ին: 2010թ. հունվարի 1-ից ադրբեջանական գազը սկսել էր առաքվել Ռուսաստան, եւ 2010թ. ընթացքում կազմել է 0,8 մլրդ խմ, իսկ անցած տարի` 1,5 մլրդ խմ:



























