ՆԱՏՕ-ն աշխատում է Ռուսաստանի կողմից քաղաքացիական թռիչքների համար ստեղծված խափանումներին հակազդելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Մարկ Ռյուտեն այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին տեղափոխող ինքնաթիռը Բուլղարիայի օդային տարածքում խնդիրներ է ունեցել GPS նավիգացիոն համակարգերի հետ։

Ռյուտեն Euronews-ի հետ զրույցում նշել է, որ ամբողջ մայրցամաքը «ռուսների կողմից ուղիղ սպառնալիքի տակ» է գտնվում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է. «Մենք բոլորս հիմա գտնվում ենք արևելյան թևում, անկախ նրանից, թե դուք ապրում եք Լոնդոնում, թե Տալլինում։ Մենք օր ու գիշեր աշխատում ենք դրան հակազդելու, կանխելու և երաշխավորելու համար, որ նրանք նորից նույն բանը չանեն։ Սրանք լուրջ միջադեպեր են, որոնք հսկայական ազդեցություն ունեն»։