Սարատովում գողերի ավազակախումբ է հայտնաբերվել, որի 5 անդամները Հայաստանի քաղաքացիներ են: Նրանք մեղադրվում են մի քանի խանութներից կատարած գողությունների մեջ:

Քննության տվյալներով, հունվարի 19-ի, լույս 20-ի գիշերը չարագործները կոտրել են ավտոպահեստամասերի խանութի ապակին եւ գողացել 60 հազար ռուբլի: Հաջորդ օրը նրանք ջարդել են մսի խանութի դուռը եւ տարել գումարները:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններում, գողերի ավազակախմբի կազմում ընդգրկված էին նախկինում դատված երկու եղբայրներ: