Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում դադարեցրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԵՆ 10» ՍՊԸ–ին տրված արտոնությունը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ըընկերությունը տրամադրված արտոնությունից չիօգտվել և հաջորդ փուլերում ևս չի օգտվելու։ Համաձայն Ընկերության կողմից ներկայացված հիմնավորման՝ հումքային սերուցքը պետք է ներմուծվեր Իրանից, արտադրվեր կարագ և արտահանվեր Ռուսաստան։ Սակայն ՌԴ-ն չի ընդունում իրանական սերուցքով արտադրված կարագ, քանի որ տեխնոլոգիական բնութագրերով վերջինս չի համապատասխան ռուսական շուկայի պահանջներին։