Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հետ եռակողմ հանդիպմանը ընդունել են ծայրահեղ դիրքերից հեռանալու անհրաժեշտությունը եւ արտահայտվել իրենց դիրքերի մերձեցումը շարունակելու օգտին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳն ղեկավար Սերգեյ Լավրովը նախագահների հանդիպումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կողմերն արձանագրել են, որ ակնհայտ է առաջընթաց, որի հետագա ընթացքի համար անհրաժեշտ է հեռանալ մաքսիմալիստական դիրքերից»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանցի նախարարի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել է «հարցերի ողջ համալիրը, որ առայժմ չհամաձայնեցված են մնում, եզրակացություն է արվել, որ աշխատանքը պետք է շարունակել: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել արագացնել աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա, որպեսզի դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադիր խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: