Megaupload-ի փակումն ու նրա հիմնադիրների ձերբակալությունն ազդել են ֆայլային մյուս հոսթինգների աշխատանքի վրա: Այսպես, FileSonic ծառայությունը հայտարարել է ֆայլափոխանակման ֆունկցիայի լիակատար անջատման մասին, այժմ անհնար է ներբեռնել այլ օգտագործողների վերբեռնած բովանդակությունը: Հարկ է նշել, որ ֆայլափոխանակման գորշառույթը տվյալ հոսթինգի, ինչպես եւ Megaupload-ի էությունն է:
FileSonic-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այսուհետ կայքը կարող է օգտագործվել բացառապես ֆայլերի անհատական պահման համար: Ծառայության ղեկավարությունը որեւէ մեկնաբանություն չի արել:
Դիտորդները նշում են, որ անջատման պատճառը Megaupload ծառայության շուտափույթ եւ, ըստ էության, ամոթալի փակումն է, գրում է «Կոմպյուլենտան»:




























