ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կազմել է 382.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.36 դրամ (նվազել է 0.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-442 դրամով, վաճառվում է 447–453 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.59-4.68 դրամով, վաճառվում է 4.79-4.92 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 441 դրամով, վաճառվում է 446 դրամով:
Ռուբլին գնվում է 4.63 դրամով, վաճառվում է 4.73 դրամով:





























