Եվրամիության խորհուրդը հրապարակել է հրահանգը` Իրանից հում նավթի եւ նավթամթերքների ներմուծման արգելքի վերաբերյալ, որն ընդունվել է այսօր` հունվարի 23-ին, Բրյուսելում, արտգործնախարարների կողմից:

«Այդ արգելքը վերաբերում է ինչպես նման մթերքների ներմուծմանը, այնպես էլ բանկային հատվածին եւ ապահովագրական բիզնեսին»,- ասված է փաստաթղթում:

Արդեն կնքված պայմանագրերը կարող են գործել մինչեւ 2012թ. հուլիսի 12-ը: Էմբարգոյի միջոցների վերանայումը տեղի կունենա մինչեւ մայիսի 1-ը: Բացի այդ, խորհուրդը արգելել է Իրան սարքավորումների եւ տեխնոլոգիաների արտահանումը:

Այսուհետ արգելվում է նոր ներդրումներ անել իրանական նավթաքիմիական ձեռնարկություններում, կամ համագործակցել նրանց հետ համատեղ ձեռնարկներում: