Երկու զինված թուրք տղամարդիկ են ձերբակալվել Իտալիայի կենտրոնական Վիտերբո քաղաքում՝ Հռոմի մոտ, հայտնի տեղական փառատոնի մեկնարկից մի քանի ժամ առաջ, հինգշաբթի օրը հայտնել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, հաղորդում է Associated Press-ը։

Մելոնին գովաբանել է ոստիկանությանը և ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսիին չորեքշաբթի երեկոյան ձերբակալություններին հանգեցրած «արագ միջամտության» համար, որը, նրա խոսքով, «թույլ է տվել մեզ անվտանգ կերպով նշել եզակի իրադարձությունը»։

Իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ երկու տղամարդ կասկածվում են չորեքշաբթի օրը փառատոնի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ, որին մասնակցել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Վիտերբոյի ոստիկանությունը չի կարողացել անհապաղ մեկնաբանել ձերբակալությունները։ Հազարավոր մարդիկ մասնակցում են Վիտերբոյի Macchina di Santa Rosa փառատոնին, որը կրոնական շքերթ է և տոն, որն ամեն տարի սեպտեմբերի 3-ին անցկացվում է քաղաքի հովանավոր սուրբ Սանտա Ռոզայի պատվին։

Գլխավոր իրադարձությանը մասնակցում են «Facchini di Santa Rosa»-ի 100 կրիչներ, որոնք քաղաքի նեղ միջնադարյան փողոցներով տանում են գրեթե 5 տոննա կշռող «Macchina» անունով բարձր լուսավոր կառույցը։

Վերջին ամիսներին թուրքական իշխանությունները, համագործակցելով եվրոպական ոստիկանության հետ, խոշոր գործողություններ են իրականացրել արտասահմանում գործող թուրքական հանցավոր խմբավորումների դեմ։

Ապրիլին Թուրքիայում և եվրոպական մի շարք երկրներում համակարգված արշավանքների արդյունքում թմրանյութերի ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար 234 մարդ է ձերբակալվել, ինչպես նաև առգրավվել է ավելի քան 21 տոննա թմրանյութ։

2024 թվականի մայիսին իտալական իրավապահ մարմինների և Ինտերպոլի համատեղ օպերատիվ խումբը խուզարկություն է անցկացրել Վիտերբոյի Բանյայա գյուղում գտնվող բնակարանում և ձերբակալել է թուրքական ենթադրյալ մաֆիայի պարագլուխ Բարիշ Բոյունին, որը Անկարայի ամենահետախուզվող անձանցից մեկն է։