Հայաստանի ոստիկանության պատվերով Հայաստան է բերվել հիբրիդային շարժիչով երկրորդ մեքենան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հիշեցենք, որ  ՀՀ ոստիկանության պատվերով Նոր տարուց  առաջ Հայաստան էր ներկրվել ՃՈ մեկ հիբրիդային շարժիչով մեքենա: Այս մեքենաները Էկոլոգիապես ավելի մաքուր են, մեքենաների շարժիչը աշխատում է երկու ռեժիմով՝ մինչեւ 50 կիլոմետր արագության դեպքում հոսանքով, իսկ ավելի մեծ արագությունների ժամանակ ավանդական վառելիքով՝ բենզինով: Արմեն Մալխասյանին ուղղված այն հարցին, թե նոր մեքենայի ներկրումը արդյոք նշանակում է, որ նախորդն արդարացրե՞լ է իրեն, նա պատասխանեց. «Դեռ չեմ կարող ասել, քանի որ մեքենաների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն չկա»:

Ի դեպ, այս մեքենաների շուկայական գինը հասնում է  մինչեւ 35 հազար ԱՄՆ դոլարի: