Ուկրաինայի տարածքում հյուսիսկորեացի զինծառայողներ չկան, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք այնտեղ տեղակայված չեն», - ասել է նա Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով այդ մասին հարցին։
Արևելյան տնտեսական 10-րդ ֆորումը տեղի է ունենում Վլադիվոստոկում սեպտեմբերի 3-6-ը։ Տնտեսական համագործակցության ֆորումի գլխավոր թեման է «Հեռավոր Արևելք. համագործակցություն խաղաղության և բարգավաճման համար»։ Տնտեսական համագործակցության ֆորումի կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է։





























