Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցությունների երկրորդ փուլ մոտ ապագայում հնարավոր է, aif.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, դա հնարավոր է։ Ես կասկած չունեմ, որ եթե նախագահները անհրաժեշտ համարեն, նրանց հանդիպումը կարող է շատ արագ կազմակերպվել։ Ինչպես արագ կազմակերպվեց Ալյասկայում հանդիպումը։ Աշխատանքային շփումները շարունակվում են», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով երկու առաջնորդների միջև մոտ ապագայում հանդիպման հնարավորության մասին հարցին։





























