Կենտրոնական բանկը չի խոսում այն մասին, որ էականորեն ավելացել է ԱրՔա –ի ծանրաբեռնվածությունը։ Այս մասին այսօր՝ սեկտեմբերի 5–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Պետական քաղաքականություն էր անցնել անկանխիկի, որպեսզի մենք խոսենք թվային վիճակագրությունով, ամենատարբեր թվեր են հրապարակվում, 50% աճ 2023-2024-ի նկատմամբ, բայց ես ուզում եմ առաջնորդվենք ՊԵԿ-ի կողմից հրապարակվածով։ Իհարկե, ԱրՔա–ի ծանրաբեռնվածությունը միայն ՊԵԿ–ը չի, իր մոտ աճը շատ ավելի շատ է,ԱրՔա համակարգը 87% աճ է տվել 2024-ի առաջին կիսամյակում, 78.9 միլիոն անկանխիկ գործարք է իրականացվել։

Տեսեք, հարցում կատարելը ծանրաբեռնվածություն է, մերժում ստանալը, հաշիվը ստուգելը ծանրաբեռնվածություն է։ Դուք մոտավորապես տեսել եք, օրինակ, մեր երկրում մարդիկ ինչպես են գումար կանխիկացնում տերմինալից։ Սկզբից ստուգում են մնացորդը, հետո մնացորդը ստուգելուց հետո նոր կանխիկացում են անում, մի հատ էլ ստուգում են անում կանխիկացումից հետո։ Այսինքն ինքը գիտեր, որ ուներ 100 000, մի հատ 20 000-ը կանխիկացնում է, հետո մի հատ էլ ստուգում է անում, հասկանա՝ ինքան մնաց։ Այսինքն իրականում մեկ գործարք է, բայց փաստացի երեք հարցման հետ գործ ունեցանք։ Ուրեմն, ԱրՔա համակարգը ծանրաբեռնվել է շատ մեծ թվով աճով, անգամ մինչև հանրային տրանսպորտի փոփոխությունը։

ՊԵԿ–ի կայքում տեղադրված է տեղեկատվությունը, որ 2024 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 78.9 միլիոն անկանխիկ գործարք։ Հիմա, եթե մենք սա բաժանում ենք օրերի  վրա, ստացվում է օրական մոտավորապես 433500 գործարք»,– ընդգծեց Պիպոյանը։