Դոնալդ Թրամփը գնալով ավելի հոռետես է դառնում մոտ ապագայում Ուկրաինայում պատերազմի կարգավորման միջնորդության կամ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու հնարավորության հարցում, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Նախորդ օրը Թրամփը մասնակցել է Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցին, որի ընթացքում նա ընդգծել է, որ «Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը, որը ֆինանսավորում է պատերազմը», հաղորդում է BBC-ն։
Ի պատասխան, եվրոպացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, NBC-ի հետ զրույցում հիասթափություն է հայտնել, նշելով, որ Սպիտակ տունը նոր նշանակալի պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ նրան պատերազմը դադարեցնելուն մղելու համար։
Սպիտակ տան որոշումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Թրամփը վերջերս խորհրդականներին հայտարարել է, որ վճռական է Պուտինի հետ հարաբերությունները չփչացնելու հարցում, NBC-ին հայտնել են նրա մեկնաբանություններին ծանոթ երկու աղբյուրներ։
Թեև պատժամիջոցները գործիք են, որը կարող է Պուտինին ստիպել զիջումների գնալ, դրանք ունեն նաև իրենց բացասական կողմը. յուրաքանչյուր սրացման շրջադարձ սպառնում է Թրամփի՝ որպես արդար միջնորդի դերին, NBC-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան։
Ըստ նրա՝ խնդիրն այն է, պետք է հմտորեն ընտրել պատժամիջոցները կիրառելու և առաջընթացին զուգընթաց՝ «դրանք վերացնելու» պահը։




























