Վրաստանում ճանապարհի Գուդաուրի-Լարս հատվածում ավտոտրանսպորտի շարժը վերականգնվել է: Ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ճանապարհի այդ հատվածն ազատ է բարձր անցունակություն ունեցող մեղենաների համար: Ճանապարհը սահմանափակ է գործում կցասայլակով մեքենաների եւ ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների համար:

«Վզգլյադ» թերթը հաղորդում է, որ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտն այսօր` հունվարի 23-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ մաքրել է ճանապարհը «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում:
Հիշեցնենք, որ այդ ճանապարհն արդեն մեկ շաբաթ է, որ փակ էր` ձնահոսքի վտանգի պատճառով: