Գերմանացի դիվանագետ Անդրեաս Ռայնիկեն նշանակվել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ բանակցություններում, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները: Պաշտոնական նշանակումը դեռ չի կայացել, եւ ներկայումս դիվանագետը շարունակում է դեսպան աշխատել Սիրիայում: Գերմանիայի ԱԳՆ-ում նա համարվում է Մերձավոր Արեւելքի գլխավոր փորձագետ:
2003-ից 2011 թվականները ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանում եղել է բելգիացի Մարկ Օտտեն: Նրա լիազորությունների ավարտից հետո Եվրամիությունը մնացել էր առանց ներկայացուցչի: Երկրների մոտեցումների հակասության պատճառով նոր բանագնացի նշանակումը կասկածի տակ էր:
Գերմանացու նշանակումը պայմանավորված է Գերմանիայի զուսպ քաղաքականությամբ, ընդգծում է Իսրայելի հետ հատուկ հարաբերություննեը, բայց լավ կապեր ունի Պաղեստինյան ինքնավարության հետ: Ռայնիկեն աշխատել է Թել-Ավիվում 80-ականների վերջին, իսկ 2001-2004 թվականներին եղել է գերմանական ներկայացուցչության ղեկավարը Պաղեստինի Ռամալահ քաղաքում:




























