Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը խորհրդատուների բավական ներկայացուցչական կազմ է հավաքել իր նախընտրական քարոզարշավի համար: Ցանկում ընդգրկված են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ալլա Պուգաչեւան, դերասաններ Լեոնիդ Յարմոլնիկն ու Կոնստանտին Խաբենսկին, ռեժիսոր Պավել Լունգինը, բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն:

Ինչպես հայտնել է Պրոխորովի մամուլի ծառայությունը, նրանք բոլորն ընդգրկվել են Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովին կից հանրային խորհրդում, որն ունի 18 անդամ:

Հանրային խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել խորհրդատվություններ տալ Միխայիլ Պրոխորովին նախընտրական արշավի կարեւորագույն հարցերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: