Փրկարարական աշխատանքների արդյունքում «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի  եւս երկու ուղեւորների դիակներ են հայտնաբերվել: Ինչպես հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչը, երկու կանանց մարմինները հայտնաբերվել են նավի չորրորդ տախտակամածի վրա: Այսպիսով, զոհերի թիվը հասնում է 15-ի: «Վերջին երկու զոհերի ընտանիքներն արդեն զգուշացվել են»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ զբոսանավը խորտակվել էր իտալական Տոսկանայի ափերի մոտ հունվարի 14-ին: Նավի վրա գտնվել էր ավելի քան 4,2 հազ. մարդ:

Անհայտ կորած են համարվում մոտ 20 մարդ: Որոնողական աշխատանքները շարունակվում են: