ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ի ամբիոնից կոչ է արել թուրքական պատվիրակության անդամներին ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնեց ինքը` Զոհրաբյանը:
«Առավոտից թուրքական պատվիրակության անդամները ճնշված տեսք ունեին` մռայլ էին: Հավանաբար դա պայմանավորված էր Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ: ԵԽԽՎ ամբիոնից իմ ելույթի ընթացքում ես դիմեցի նրանց` կոչ անելով, որ իրենք առաջինը ճանաչեն Ցեղասպանությունը»,- տեղեկացրեց պատգամավորը:
«Համարձակություն ունեցեք գիտակցել եւ ճանաչել այդ ոճրագործությունը, որը կատարվել է Օսմանյան կայսրությունում»,- ասել է նրանց Զոհրաբյանը:



























