Երիտասարդ պարսիկի սեռական օրգանին արված դաջվածքը նրան պարզապես «անզուգական» է դարձրել: Ինչպես փոխանցում է Medportal.ru-ն, 21-ամյա պարսիկը դիմել է տատու սրահ` ինտիմ դաջվածքի համար` պարսկերեն «հաջողություն քո արկածներում» գրությունը դաջելու համար:

Դաջվածքն անելու ժամանակ ասեղը վնասել է խորը հյուսվածքներից մեկը: Ցավն անցել է ութ օրից, իսկ  ահա մշտական «կիսաէրեկցիայի» վիճակն այդպես էլ չի անցել:

Բժիշկները, ում դիմել է երիտասարդը, դա բացատրել են նրանով, որ դաջելու ժամանակ ասեղը շատ խորն է գնացել: Բժիշկների վերջնական ախտորոշումը  հնչում է որպես «անիշեմիկ պրիապիզմ»: Տղամարդու վիճակը  բժշկական արտակարգ միջամտություն չի պահանջում, սակայն, ըստ պարբերականի,  ինտիմ տեղերում դաջվածքների ապագան այսուհետ մշուշոտ է: