Բիշքեքի ամենաշքեղ գիշերային ակումբներից մեկում` Bacardi-ում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», բարեբախտաբար զոհեր եւ լուրջ վիրավորվածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են փորձագետները:

Գիշերային ակումբը գտնվում է քաղաքի կենտրոնում, երկրի խորհրդարանի շենքի մոտ:

Որոշ աղբյուրներ նշում են, որ Bacardi ակումբը, հնարավոր է, պատկանում է երկրի գահընկեց արված նախագահ Քուրմանբեկ Բաքիեւի որդուն, հաղորդում է «Վզգլյադը»: