Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի` Ժողովրդական ժողովի խոսնակ է ընտրվել «Եղբայր մուսուլմաններ» շարժման քաղաքական թեւը ներկայացնող «Ազատության եւ արդարության կուսակցության» առաջնորդներից մեկը` Մուհամեդ Սաադ ալ-Կատատնին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», նրա թեկնածության օգտին քվեարկել են 399 պատգամավորներ, դեմ են եղել 104-ը: