Ես Թագուհի Թովմասյանի ճեպազրույցի ընթացքում դիտողություն եմ արել՝առաջարկելով բացատրել, թե ինչուինքը հանձնաժողովի նիստերին չի գալիս, ԱԺ նիստերին չի գալիս, ինչին ի պատասխան` տիկին Թովմասյանը նման անբարո բան էգրել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Թովմասյանը հրապարակային պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։
«Ես էլ, հաշվի առնելով, որ տիկին Թովմասյանը, բացառապես լրագրող աշխատելով, 4 հատ տուն ունի, պետք է առաջարկեմ դա մեկնաբանի, իսկ եթե չմեկնաբանի, ապա ինձ մոտ ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե որտեղից Թագուհի Թովմասյանին 4 հատ տուն։ Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից։ Ես կհորդորեմ տիկին Թովմասյանին, բարոյականության սահմանները չանցնի, հանգիստ նստի իր տեղը և չփորձի մարդկանց բարոյականության, անունների հետ խաղալ՝ լինելով, փաստորեն, անբարո»,-հավելեց նա։
Նա ավելացրեց, որ նախկինում ինքը ընդդիմադիր լրագրող է եղել, իր դեմ թմրամիջոցների անվան տակ փորձել են գործ սարքել, որը չի ստացվել, իսկ հիմա էլ փորձում են զրպարտել. «Սա պրիմիտիվ զրպարտություն է, կմտածեմ՝ տիկին Թովմասյանի դեմ դատական հայց ներկայացնել, թե ոչ։ Հիմա երևի կսահմանափակվեմ այս ասածովս և կհորդորեմ տիկին Թովմասյանին խոսելուց առաջ մի հատ լավ մտածի և մի հատ հիմնավորի, թե ինչպե՞ս է հաջողացրել այդքան ունեցվածք կուտակել, թե նա ինչ ճանապարհով է կարողացել նման գույքեր հավաքագրել իր անվան տակ՝ լինելով սովորական ձեզ նման լրագրող, ստանալով ոչ բարձր աշխատավարձ, հատկապես այն թվերին, երբ որ ինքը լրագրող է եղել։
Հանրության մոտ ողջամիտ կասկածներ են առաջանում՝ Ինչպե՞ս է ցածր աշխատավարձով լրագրողը Հյուսիսային Պողոտայում և մի քանի այլ վայրերում բնակարան ունենում, միգուցե ա՞յլ ծառայությունների միջոցով»,–ասաց ՔՊ–ական պատգամավորը։
Նա հավելեց, որ ինքն էլ է լրագրողն եղել, բայց Հյուսիսային պողոտայում տուն չունի. ««Մի տարի առաջ եմ հիպոթեքով տուն վերցրել Նոր Խարբերդում։ Ես ուզում եմ ասել, որ իմ անձի վերաբերյալ, երբ որ մարդը փորձում է զրպարտի, անբարոյական ստեր տարածի, թող մի հատ գնա իր բարոյականությունը չափի, դուրս գա փողոց, մարդկանց ասի՝ սիրելի հայրենակիցներ, ես Թագուհի Թովմասյանն եմ, դուք ի՞նչ եք մտածում իմ մասին։ Ես առաջարկում եմ միկրոֆոնը վերցնի Թագուհի Թովմասյանը ուղիղ եթերում մի հատ ֆռֆռա, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում։ Բայց ես այդ անձին այլևս չեմ մեկնաբանելու»։











