Ոմն երիտասարդ հնդիկ, այսօր` հունվարի 23-ին, Ուտարկհանդ նահանգում, քաղաքական հանրահավաքի ժամանակ, կոշիկ է նետել իշխող «Հնդկական ազգային կոնգրեսի» գլխավոր քարտուղար, Ներու-Գանդի կլանի քաղաքական ժառանգորդ Գանդի Ռահուլա Գանդիի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով IANS-ը, Կուլդիպ անունով տղամարդը կոշիկը նետել է Գանդիի ուղղությամբ, սակայն վրիպել է, որից անմիջապես հետո նրան կալանավորել են:

Նման արարքի դրդապատճառները դեռ անհայտ են:

Գանդի-կրտսերի արձագանքը սառն է եղել. «Կարող եք էլի նետել, ես չեմ փախչի»,-ասել է Գանդին: