Պերսեպոլիսում Հայկական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից «Օ, Իրան» երգի հիանալի կատարումը ոչ միայն բացառիկ գեղարվեստական իրադարձություն էր, այլև Իրանի և Հայաստանի միջև բարեկամության և հարգանքի նշան։
Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Դա նաև երկու ազգերի միջև խոր մշակութային և պատմական կապերի նշան էր»,- գրել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։





























