ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Մարկ Քըրքը հոսպիտալացվել է լաթվածի նախանշաններով: Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենյակը: Ըստ այդմ՝ հունվարի 23-ի երեկոյան Քիրքը տեղափոխվել է Lake Forest Hospital հիվանդանոց, որից հետո նրան տեղափոխել են Չիկագոյի Northwestern Memorial Hospital: Բժիշկները պարզել են, որ ստացել է գանգուղեղի իշեմիկ կաթված: Երկուշաբթի՝ հունվարի 23-ին կատարվել է վիրահատություն: Բժիշկները հույս ունեն, որ սենատորի երիտասարդ տարիքը եւ առողջական լավ վիճակը թույլ կտան, որ Քիրքը վերականգնվի առաջիկա մի քանի շաբաթներում:
Նշենք, որ Քիրքը 52 տարեկան է:
ԱՄՆ Հայ դատի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ Սենատոր Մարկ Քըրքը հայ ժողովրդի լավ բարեկամներից է, եւ 2010թ. ԱՄՆ Կոնգրեսում եղել է Armenian Caucus in the House նախաձեռնության համանախագահ:




























