Սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Խորհրդարանական ընդդիմությունն այդ պաշտոնում առաջադրել է Արա Նռանյանի թեկնածությունը (այս դեպքում քվոտան հասնում է ընդդիմությանը)։ Նրա կենսագրությունը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։