Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համաձայնության է եկել Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական պայմանների շուրջ։
«Դա կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատիին իր նվիրվածության և ներգրավվածության համար»,- գրել է Գրոսին Х սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ Վիեննայում տեղի է ունեցել ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական բանակցությունների երրորդ փուլը։
Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ իրանական պատվիրակությունը Վիեննայում լավ հանդիպում է ունեցել ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հետ։
Նա հավելել է, որ երկու կողմերն էլ շատ մոտ են երկկողմ համագործակցության նոր շրջանակի հասնելուն։





























