Ճապոնիան  կաջակցի ԵՄ երկրների գործողություններին Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման գործընթացում եւ կսկի ապագայում իրանական նավթի ներկրման  ծավալի նվազեցումը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարար Կոիտիրո Գեմբան:

Հիշեցնենք, որ ԵՄ 27 երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչները հունվարի  23-ին Բրյուսելում որոշում էին կայացրել Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու մասին: Նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում, որը ենթադրում է իրանական նավթի եւ նավթամթերքների ներկրման արգելքը ԵՄ անդամ երկրներ, նախատեսվում է, որ հուլիսի 1-ին Թեհրանից նավթ գնող  ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է ամբողջովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը: 

Մեկնաբանելով ԵՄ որոշումը Իրանի նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու մասին` Գեմբան նշել է, որ եվրոպական երկրների գործողությունները կարող են ունենալ «որոշակի դրական ազդեցություն» Իրանի միջուկային ծրագրին առնչվող հավակնությունները սանձելու գործում , գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Սակայն Ճապոնիայի ԱԳ նախարարը չի նշել, թե երկիրը երբվանից եւ ինչ ծավալներով կսկսի իրանական նավթ այլեւս չներկրել: