Սիրելի բժիշկներ, այս կինը պատգամավոր Հռիփսիմե Հարությունյանն է, մասնագիտությամբ բուժքույր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն է և նա կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է և համարժեք պատասխանը պետք է լինի՝ ընտանիքի մորը, կնոջը  անբարո անվանելը և սեռավարակի տեստ հանձնելու ուղորդելը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ տեղադրելով Հռիփսիմե Հարությունյանի լուսանկարը։

Նա, մասնավորապես, հավելել է. «Սիրելիներս, այս կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից բժիշկներին աշխատելու համար պարտավորեցնելու է անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա բժիշկներից․․․»։