ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մահափորձի արդյունքում ակտիվիստ Չարլի Քըրքի մահը։

«Մեծ և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացած է»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքը կրակոց է ստացել պարանոցից Յուտայի ​​համալսարանում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ։ Համալսարանը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվողը դեռևս չի ձերբակալվել։

Ավելի վաղ Real America Voice's News-ը, որը հեռարձակել էր նրա հաղորդումը, հայտնել էր, որ Քըրքը մահացել է։