Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, մարդիկ խուճապահար դուրս են վազել տներից, իշխանությունների տվյալներով՝ ցնցումների ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ։
Երկրաշարժը զգացվել է Չանքայա շրջանում՝ պետական TRT հեռուստառադիոընկերության մոտ գտնվող տներում։ Մարդիկ խուճապահար դուրս են վազել իրենց շենքերից դեպի փողոցներ։ Սոցիալական ցանցերում տարածվում են նաև տեսանյութեր, որտեղ մարդիկ դուրս են վազում սննդի կետերից և մանրածախ առևտրի կետերից։ Սակայն այս պահին որևէ կրիտիկական իրավիճակ չկա։
Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ցնցումների ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ, իսկ Քալեջիք շրջանում երկրաշարժի խորությունը՝ 11.08 կիլոմետր։


























