Անգլիացի գիտնականները մագնիսական հատկություններով օճառ են հայտնագործել, որն էկոլոգիապես ավելի մաքուր է, քան ներկայումս օգտագործվող օճառը:
Բրիստոլի համալսարանի հետազոտողների խոսքով, ավանդական օճառը լուծումը է կեղտը, յուղն ու քիմիկատները, բայց չի վերացնում դրանք շրջակա միջավայրից: Հայտնագործված օճառը եւ դրա հավաքած կեղտը կարելի է հավաքել մագնիսի միջոցով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականները կարծում են, որ այս նորարարությունը առաջիկայում կօգտագործվի ծովի մակերեսից նավթային բծերի հավաքման եւ կոյուղաջրերի մաքրման համար:




























