ՀՅԴ երիտասարդները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում, որը նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները:  Նրանց են միացել նաև հանրային ու քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ:

«Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը՝  Հայաստան-Թուրքիա միջպետական ճանապարհների կարգավորման անվան տակ, սակայն, բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը քաղաքական կողմի նախապայմանները բավարարելու համատեքստում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, կառավարության դիմաց ՀՅԴ երիտասրադների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Դրա վառ ապացույցն է ՀՀ Կառավարության՝ այցի ժամանակացույցն ու օրակարգը գաղտնի պահելը: Մենք այստեղ ենք՝ ասելու, որ դեմ ենք ուրացման քաղաքականությանը», - ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամի խոսքով, Թուրքիայի քաղաքականությունը 100 տարի առաջ և հիմա չի փոխվել, նրանք պատրաստ չեն Հայաստանի հետ երկխոսության՝ առանց նախապայմանների:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներով, որոնք հիշեցնում են 1915 թվականի Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին:

«Հայաստանում կա սերունդ, որը պահանջում է Ցեղասպանության ճանաչում և հատուցում, ուստի հայտարարում ենք՝  այս իշխանությունների հետ ձեռք բերված  ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է: Ո՛չ ուրացմանը», - նշեց ակցիայի մասնակիցը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման:

Ուստի, ժամը 15:00-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու մեր անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը» - ասված էր տարածված հաղորդագրության մեջ:

Ակցիային միացել են նաև ՀՀԿ եիտասարդական կառույցի ներկայացուցիչներ: «Այստեղ այն երիտասարդներն են, որոնք կրողն են այն արժեհամակարգի, որն ունեցել ենք մինչև 2018 թվականը, Ղարաբաղյան առաջին հերոսամարտի հաղթանակած գաղափարախոսության, 2016 թվականի Քառօրյա հաղթանակած պատերազմի: Այստեղ երիտասարդներ են, ովքեր ուզում են խաղաղություն, բայց չեն ուզում, որ հայը կռացած լինի», - իր խոսքում ասաց ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: