Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին զգուշացրել է, որ Իսլամական կոնֆերանսի գումարումը, որը լի է ելույթներով, բայց չունի գործնական արդյունքներ, համարժեք է Իսրայելին հետագա ագրեսիայի համար լիցենզիա տրամադրելուն, հաղորդում է Mehr-ը։
Լարիջանին կոչ է արել մուսուլմանական կառավարություններին առնվազն ստեղծել «համատեղ գործողությունների շտաբ»՝ Իսրայելից եկող սպառնալիքներին հակազդելու համար։
Նա հավելեց, որ նման կտրուկ միջոցը կանհանգստացնի Իսրայելի ղեկավարներին և կարող է ստիպել նրանց վերանայել իրենց քաղաքականությունը։
«Դուք ոչինչ չեք արել քաղցած և ճնշված պաղեստինցիների համար, գոնե միջոցներ ձեռնարկեք՝ հետագա ավերածությունները կանխելու և ձեր սեփական շահերը պաշտպանելու համար», - ասել է Լարիջանին։





























