Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի օրը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու իսլամական և արաբական առաջնորդների արտակարգ հանդիպմանը, հաղորդում է Mehr-ը։

Փեզեշքիանը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու իսլամական առաջնորդների, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Դոհայում։ Հանդիպումները գումարվել են Իսրայելի կողմից Կատարի մայրաքաղաքին հասցված հարվածների ֆոնին։

Նախագահ Փեզեշքիանը նախկինում երկօրյա այց էր կատարել Կատարի մայրաքաղաք Դոհա՝ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին՝ պաշտոնական երկկողմ հանդիպման և Ասիական համագործակցության երկխոսության ֆորումին մասնակցելու համար։