«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն, իշխանության գալուց հետո, վերանայելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կետերը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, այս կետերը պետք է կրկին վերանայել և քննարկել։ «Մենք պետք է առաջ տանենք հայանպաստ դիրքորոշումը՝ հավասարակշռություն հաստատելով շահերի փոխադարձ հարգանքի շրջանակներում», - ընդգծել է Օհանյանը։




























