Գործող իշխանության ներկայացուցիչները ի վիճակի չեն հասկանալու, որ 2022 թվականի սեպտեմբերին մեր տղաները հերոսաբար պաշտպանում էին մեր և ձեր Հայրենիքը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի քաղաքներից մեկում նշված ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ իշխանությունների կողմից կազմակերպված տոնական միջոցառումները։
«Ոչ ոք դեմ չէ տոնական միջոցառումներին և համերգներին։ Հրաշալի է, որ Հրազդանի և հարակից քաղաքների բնակիչները լավ ժամանակ անցկացրին։ Սակայն այս համերգը կարող էր անցկացվել կամ անցյաց, կամ հաջորդ շաբաթ օրը», - ասել է Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ նման քայլերը ցույց են տալիս իշխանությունների վերաբերմունքը զոհերի և նրանց հարազատների նկատմամբ։ «Նրանք կամ մոռացել են այդ սարսափելի օրվա մասին, կամ պարզապես նրանց համար մեկ է», - ընդգծել է ընդդիմադիր գործիչը։
«Ես նույնիսկ չգիտեմ, թե որն է ավելի վատ։ Մեր քաղաքացիները պետք է ցույց տան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա փոքրաթիվ շրջապատին, որ երկրի բնակչության մեծամասնությունը այդպես չի մտածում և որ նրանք հարգում են իրենց հերոսներին», - հավելել է ընդդիմադիրը։





























