Եվս մեկ կնոջ մարմին է հայտնաբերվել աղետի ենթարկված «Կոստո Կոնկորդիա» զբոսանավում:
Փրկարարների հաղորդմամբ, կնոջ մարմինը գտել են նավի երրորդ տախտակամածի վրա, հաղորդում է AFP-ն: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 16-ի:
Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը վթարի է ենթարկվել հունվարի 14-ին, Տիրենեյան ծովում, Ջիլիո կղզու մոտ: Նավի վրա եղել է 4200 մարդ:
Այս պահի դրությամբ, անհետ կորած է համարվում 16 ուղեւոր ու անձնակազմի անդամ: Որոնողական աշխատանքները շարունակվում են:




























