Ռումինիայի մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները` նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների պահանջով: Այս անգամ բողոքի ակցիա են անում երկրի զինված ուժերի հազարավոր զինվորականներ եւ վետերաններ:

Բողոքողները, դուրս գալով նախարարների խորհրդի առջեւ գտնվող հրապարակ, վանկարկել են. «Կորչի Բասեսկուն», «Կորչի կառավարությունը», «Ցանկանում են ազատ ընտրություններ», «Միակ ուղին եւս մեկ հեղափոխությունն է»:

Ակցիայի կազմակերպիչները հայտնել են 10 հազար մասնակիցների մասին: Վետերանները իրենց համերաշխությունն են հայտնել Բուխարեստում եւ այլ քաղաքներում բողոքողների հետ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իշխանություններին լրորեն անհանգստացրել է ցուցարարներին զինվորականների ցուցաբերած աջակցությունից: Ավելի վաղ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ցույցերին մասնակցած սպաներին կպատժեն ողջ խստությամբ: