ԱՄՆ-ում Ռասսելվիլլ քաղաքում սպանել են կատվին, որ պատկանում էր տեղական քաղաքական գործիչներից մեկի` Քեն Ալենի շտաբի պետի ընտանիքին:
Շտաբի ղեկավար Ջեյքոբ Բուրրիսի չորս երեխաներից մեկը գտել է կատվին հունվարի 22-ին, հաղորդում է CBS News-ը:
Կատուն հայտնաբերվել է բռնության հետքերով, իսկ մարմնի վրա սեւ մարկերով գրված է եղել Liberal: Արկանզասի դեմոկրատների Blue Arkansas Blog-ում ասվում է, որ կատվի սպանությունը քաղաքական բնույթ ունի:
Ջեյքոբ Բուրրիսը կատվի սպանության կապակցությամբ դիմել է ոստիկանություն:
Քեն Ադենը պայքարում է Ներկայացուցիչների պալատի մանդատի համար:




























