Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է 28 անվանակարգերում «Օսկարի» արձանիկին հավակնորդների անունները: Արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերում, իսկ հավակնորդներին հայտնել է Ջենիֆեր Լոուրենսը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են 9 ֆիլմեր` Սթիվեն Սփիլբերգի «Մարտական ձին», Միշել Խազանավիչուսի «Արտիստը», Բեննեթ Միլլերի «Մարդ, որ փոխեց ամեն ինչ», «Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները», «Տերենս Մալիկի «Կյանքի ծառը», Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում», «Թեյթ Թեյլորի «Սպասուհին», Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» եւ Ստիվեն Դոլդրիի «Ահավոր աղմկող եւ հնարավորինս մոտ» ֆիլմերը:
Նշված ֆիլմերից հինգը ներկայացված են «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում:
«Տղամարդու լավագույն դերի» համար պայքարում են Ջորջ Կլունին (Ժառանգներ), Բրեդ Փիթը («Մարդ, որ փոխեց ամեն ինչ»), Ժան Դյուժարդինը («Արտիստը»), Գերի Օլդմենը («Լրտես, կորիր դուրս») եւ Դեմիան Բիշիրը («Լավագույն կյանք»):
«Կանացի լավագույն դերին» հավակնողների ցանկում են Գլենն Քլոսը, Մերիլ Սթրիփը, Վայոլա Դեւիսը, Միշել Ուիլյամսն ու Ռունի Մարան:
«Օսկարի» հավակնորդների ամբողջական ցանկը կարելի է տեսնել ԱՅՍՏԵՂ:




























