Գրիգորի Յավլինսկին դուրս է մնացել նախընտրական արշավից: Այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Կոնկինը:
Նրա խոսքով, Յավլինսկիին թեկնածու գրանցելու համար անհրաժեշտ ստորագրությունների երկրորդ ստուգման արդյունքում, անվավեր ստորագրությունների թիվը կազմել է 25,66 տոկոս, այնինչ թույլատրելի սահմանը 5 տոկոս է: Այսպիսով, ընդդիմադիր գործիչը չի կարող գրանցվել որպես նախագահի թեկնածու: Կոնկինը նշել է, որ շաբաթվա վերջին կկայանա ԿԸՀ նիստը, որտեղ Յավլինսկիի գրանցումը պաշտոնապես կմերժեն:
Ինքնաառաջադրված եւ արտախորհրդարանական կուսակցությունների թեկնածուները, որոնց վերաբերում է Յավլինսկին, պետք է ԿԸՀ ներկայացնեն 2 մլն ստորագրություն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























