Եթե նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն ուղարկեն պարտադիր բուժման, ապա նորվեգացիները, ստիպված կլինեն հատուկ նրա համար հիվանդանոց կառուցել: Կամ էլ Բրեյվիկին պետք է թողնեն Իլի բանտում, որտեղ նա հիմա գտնվում է, բայց նրա համար պետք է հատուկ բաժին կառուցեն: Այս մասին հաղորդել է նորվեգական НРК հեռուստաալիքը:
«2011-ի հուլիսից, երբ Բրեյվիկին տեղափոխեցին Իլի բանտ, բանտի ղեկավարությունն անվտանգության եւ այլ կալանավորներից անհրաժեշտ մեկուսացման հատուկ միջոցներ է ձեռք առել: Նորվեգիայում ոչ մի հատուկ հիվանդանոց չունի անվտանգության բավարար միջոցներ, որոնք նախատեսված են բանտում»,-հաղորդում է НРК-ը:
Նշենք, որ նոյեմբերի վերջին հոգեբույժները Բրեյվիկին անմեղսունակ էին ճանաչել եւ հայտարարել, թե նա հարկադիր բուժման կարիք ունի: Դատավորները պետք է Բրեյվիկին բանտ կամ հիվանդանոց ուղարկեն: Շատ փորձագետներ հակված են նրան, որ Բրեյվիկին կարող են դատել հանցանքի ծանրության պատճառով, անկախ հոգեբույժների եզրակացությունից:
Օսլոյում կառավարական շենքի մոտ եւ Ուտոյա կղզում կրկնակի ահաբեկչության արդյունքում զոհվել էր 77 մարդ: Բրեյվիկը առաջին հարցաքննության ընթացքում խոստովանել էր իր արարքը, սակայն իրեն մեղավոր չի համարում:




























