Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատարի ընտրություններ է անցկացնում: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Այդ պաշտոնին հավակնում է երեք թեկնածու. բելգիացի Պիեռ Իվ Մոնետը, լատվիացի Նիլս Մուիժնեքսը եւ հոլանդացի Ֆրանս Թիմերմանսը: Զոհրաբյանը նշեց, որ քաղաքական խմբերում քննարկվել է բոլոր թեկնածուներին բոյկոտելու տարբերակը, քանի որ կարծիք է եղել, թե կարող էին առավել արժանի թեկնածուներ առաջադրվել:
Զոհրաբյանը նաեւ նշեց, թե իր տպավորությամբ կընտրվի հոլանդացի թեկնածուն: Հանձնակատարի ընտրության արդյունքները հայտնի կդառնան հունվարի 25 –ին: Իսկ արդեն հունվարի 26-ին հեռացող հանձնակատար Համմարբերգն իր տարեկան զեկույցը կներկայացնի»,-ասաց պատգամավորը:
Հանձնակատարի ինստիտուտը իրավական գործիք չէ եւ անձանց բողոքների քննությամբ չի զբաղվում: Վերահսկողության գործառույթը հանձնակատարն իրականցնում է զեկույցների պատրաստման միջոցով:
Նոր հանձնակատարը պաշոտնը կստանձնի ընթացիկ տարվա ապրիլի 1 –ին:




























