Bleacher Report  պարբերականը կազմել է աշարհի 20 ոչ դյուրաշարժ ֆուտբոլիստների ցուցակը:  Նրանց մեծ մասը գործող մարզիկներ են եւ հանդես են գալիս եվրոպական հայտնի ակումբներում:  Ցուցակը վարկանիշային ձեւով չի կազմված, ուստի հայտնի չէ, թե նրանցից ով է ավելի ոչ դյուրաշարժ:

Bleacher Report-ի ցուցակում ընդգրկվել են անգլիացիներ Էմիլ Հեսկին, Փիթեր Կրաուչը, Թեո Ուոլկոթը, Էնդի Քերելը, գերմանացիներ Միրոսլավ Քլոզեն, Պեր Մերտեզակերը, մեքսիկացի Խավիեր Էրնանդեսը, հոլանդացիներ Դիրք Քեյթը, Մարկ վան Բոմելը, սերբ Նիկոլա Ժիգիչը, իսպանացի Սերխիո Բուսկետսը, նիգերացի Ջոն Օբի Միքելը, նորվեգացի Թուրե Անդրե  Ֆլուն, չեխ Յան Քոլերը, ամերիկացիներ  Բրայան Չինգը եւ Օգուչի Օնեվուն, շոտլանդացի Դեյվիդ Ուեյրը:

Ցուցակի հետ ներկայացվել է  յուրաքանչյուր ֆուտբոլիստի  վերաբերյալ կարճ տեքստ, գրում է Lenta.ru-ն:

Այս ցուցակում ամենշատը հայտնվել են Լոնդոնի «Արսենալ»  ակումբի ֆուտբոլիստները` Ուոլկոթը, Մերտեզակերը եւ Շամահը: